Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով Հմայակ Երեմի Իսպիրյանի 2024 թվականի նոյեմբերի 11-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 179-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Հմայակ Երեմի Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1375 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 0501202404-0010, ծածկագիր 04-067-0087-0001) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ :
2. Փոփոխված 0,1375 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: