Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» Բաց Բաժնետիրական Ընկերության տեխնիկական տնօրեն՝ Գ․ Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում «Տելեկոմ Արմենիա» Բաց Բաժնետիրական Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04004ZVBTRDP, կադ. ծածկագիր՝ /04-004-0012-0011/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր, Արագածոտնի փողոց, 64/1 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Տելեկոմ Արմենիա» Բաց Բաժնետիրական Ընկերության տեխնիկական տնօրեն՝ Գ․ Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից