Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի      2-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի  թիվ 1213-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների տրամադրման փաստաթղթերի ուսումնասիրման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 8 արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  
                                                           
    
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի   բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով սահմանել անշարժ գույքի հարկի    արտոնություններ՝  համաձայն  հավելվածի։ 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:  |