Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ալվարդ Ալբերտի Թովմասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Ալվարդ Ալբերտի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04202DLTXWBU, կադ. ծածկագիր՝ 04-070-0025-0011/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 4-րդ փողոց, 28 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալվարդ Ալբերտի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: