Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 21112023-04-0103) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 13/1 շենքի 7 բնակարան հասցեի 67,4 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Անահիտ Մաքսիմի Օհանյանին, Սուրեն Խորենի Ավագյանին, Հովհաննես Սուրենի Ավագյանին, Արևիկ Սուրենի Ավագյանին, Սառա Սիմոնի Դաղբաշյանին, Աշխեն Հովհաննեսի Ավագյանին, Էդգար Արթուրի Անանյանին ՝ հավասար բաժնային իրավունքով :
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 16082023-04-0016) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս 2/2 շենքի 35 բնակարան հասցեի 69 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Լավրենտ Արտյուշայի Բաղդասարյանին և Նոննա Խաչիկի Բաղդասարյանին ՝ հավասար բաժնային իրավունքով :
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 01122023-04-0084) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 30 շենքի 26 բնակարան հասցեի 62,1 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Վիլիկ Մաքսիմի Ղաբուչյանին:
4.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։