Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թականի հունիսի 13-ի N 2/փ-245 եզրակացությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը  ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1.  Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում գտնվող Արտակ Արսենի Ավետիսյանին  սեփականության  իրավունքով պատկանող 2,85 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր  գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական  N 22052024-04-0034, կադ․ծածկագիր 04-070-0132-0014/ 0,1522 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական  օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի: 
2.Առաջարկել Արտակ Արսենի Ավետիսյանին ՝ համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 761000 (յոթ հարյուր վաթսունմեկ հազար) ՀՀ դրամ:  
3.Փոփոխված 0,1522 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :  
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |