Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքցիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունվարի 19-ի N 03/15/278-2023 գրությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Բամբակաշատ գյուղում գտնվող «Գազի կանոնկա», Շենավան գյուղում գտնվող «Վարդանյանի բաժանարար» և Գետաշեն գյուղում գտնվող «Կոմսոմոլի այգի» խորքային հորերը նվիրաբերությամբ հանձնել Հայաստանի Հանրապետոթյանը :
2. Հայաստանի Հանրապետության հետ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |