Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2024 թ.

ՎԱՐԴԱՆ ՄԱՐԳԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 0242-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Վարդան Մարգարի Խաչատրյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Նոր Արմավիր  բնակավայրի 26-րդ փողոց, 5 հասցեում գտնվող Վարդան Մարգարի Խաչատրյանին / ծնված՝ 09․08․1965թ․ / սեփականության իրավունքով պատկանող /04-071-0067-0033 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2005 թվականին ինքնակամ կառուցված 120,5 քմ արտաքին  մակերեսով  բնակելի տունը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 3,1 քմ արտաքին մակերեսով աստիճանահարթակը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 10,7 քմ արտաքին մակերեսով նկուղը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 47,2 քմ արտաքին մակերեսով ծածկը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 33,9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 29.1 քմ արտաքին  մակերեսով խորդանոցը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 20.1 քմ արտաքին  մակերեսով անասնաշենքը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 4.4 քմ արտաքին  մակերեսով զուգարանը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 3.6 քմ արտաքին  մակերեսով խորդանոցը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 5.0 քմ  մակերեսով պարիսպը, 2005 թվականին  ինքնակամ կառուցված 2,9 քմ մակերեսով ծածկը,   համաձայն «Գեո Մեփ Փրոջեքթ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023GXSRQJ։

2. Բնակելի տուն՝ 120.5 x 0,1028 x 10000 = 123880 / մեկ հարյուր քսաներեք հազար ութ հարյուր ութսուն / ՀՀ դրամ

  Աստիճանահարթակ՝ 3,1 x 0,1028 x 10000 = 3190 / երեք հազար մեկ հարյուր իննսուն / ՀՀ դրամ

  Նկուղ՝   10,7 x 0,1028 x 10000 = 11000 / տասնմեկ հազար / ՀՀ դրամ

 Ծածկ՝   47,2 x 0,1028 x 6000 = 29120 / քսանիննը հազար մեկ հարյուր քսան / ՀՀ դրամ

Ավտոտնակ՝ 33,9 x 0,1028 x 6000 = 20910 / քսան հազար իննը հարյուր տաս  / ՀՀ դրամ

Խորդանոց՝ 29,1 x 0,1028 x 6000 = 17950 / տասնյոթ հազար իննը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

Անասնաշենք՝ 20,1 x 0,1028 x 6000 = 12400 / տասներկու հազար չորս հարյուր / ՀՀ դրամ

Զուգարան՝ 4,4 x 0,1028 x 6000 = 2720 / երկու հազար յոթ հարյուր քսան / ՀՀ դրամ

Խորդանոց՝ 3,6 x 0,1028 x 6000 = 2230 / երկու հազար երկու հարյուր երեսուն / ՀՀ դրամ

Պարիսպ՝ 5,0 x 0,1028 x 6000 = 3090 / երեք հազար իննսուն / ՀՀ դրամ

Ծածկ՝ 2,9 x 0,1028 x 6000 =  1790 / մեկ հազար յոթ հարյուր իննսուն / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 228280 / երկու հարյուր քսանութ հազար երկու հարյուր ութսուն / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 24-ի «Վարդան Մարգարի Խաչատրյանի կողմից կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու մասին» N 0242-Ա որոշումը։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Մարգարի Խաչատրյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող  օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner