Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Աննա Հակոբի Հարությունյանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024թ. նոյեմբերի 5-ի թիվ 10 նիստի դրական եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1թղմ․ 8/22շ․ 20բնակարանի բնակիչ Աննա Հակոբի Հարությունյանին (ծնված՝ 26․12․1987թ․) թույլատրել գրավադրել իր անչափահաս երեխա Սամվել Մհերի Գալստյանին (ծնված՝ 02․03․2007թ․) սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 8բ2 շենք (8/22) 20 բնակարանը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Հակոբի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։