Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մայրանուշ Լիպարիտի Ասատրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում Մայրանուշ Լիպարիտի Ասատրյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04034PH8MXMB, կադ. ծածկագիր՝ 04-034-0013-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Գետաշեն, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 24 բնակելի տուն
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մայրանուշ Լիպարիտի Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: