Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Մաքուր Ավազ» ՍՊԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «Մաքուր ավազ» ՍՊԸ-ին տրամադրված 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N ՇԱԹ 29/721 թույլտվությունը, 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N L-721 լեռնահատկացման ակտը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Գյուղ Արևիկ-Եղեգնուտի խճուղի 4 հասցեում գտնվող Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 19,65754 հա 04-027-0119-0214 ծածկագրով, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի 19 (տասնինը) տարի 4 ամիս ժամկետով վարձակալությամբ տրամադրել «Մաքուր ավազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հողամասի վարձակալության վճարի չափը սահմանել տարեկան 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Վարձակալության պայմանագրի պայմանները կիրառվում են 2024 թվականի հունիսի 13-ից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ և պայմանագիրը գործում է մինչև 2043 թվականի հոկտեմբերի 27-ը:
4. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 04-027-0119-0214 կադաստրային ծածկագրով հողամասը առանց մրցույթի «Մաքուր ավազ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրելու և Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 151-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 207-Ա որոշումը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |