Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 188
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 29-րդ հոդվածով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մեծամոր քաղաքում կառուցված են 5-9 հարկանի բազմաբնակարան շենքեր, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասի 31-1/1 հասցեում գտնվող 04-003-0006-0011 կադաստրային ծածկագրով 0,88 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 10 հատ չորս հարկանի բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար «Արմավիր-3» միկրոռեգիանալ մակարդակի համակացված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Մեծամոր քաղաքի գոտևորման «ԲՆԿԳ-1/1» գոտում և տեքստային մասում սահմանված 1-2 հարկայնությունը փոխել վերգետնյա չորս հարկայնության բազմաբնակարան շենքի կառուցման հնարավորության:

2. Սույն որոշմամբ նշված մասի հարկայնության փոփոխության առաջարկությունը ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ համադրեցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner