Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Նորհայր Պապանյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Նորհայր Ռազմիկի Պապանյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-032-0107-0007/ 1,42 հա հողամասի 0,8հա (ծիրանի այգի) և 0,62հա (խաղողի այգի) ցածրարժեք հողատեսքեր՝ 3-րդ կարգի վարելահողերը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկների՝ որպես պտղատու այգիներ։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորհայր Պապանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։