Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից իրականացված՝ 2024 թվականի հունիսի 10-ի անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման արդյունքները, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ 2024 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում գտնվող գ. Ալաշկերտ 1-ին փողոց 1/2 և 1/3 հասցեներում գտնվող անշարժ գույքը (136,7 և 71,1 քմ մակերեսներով վարչական շենքեր)՝ համաձայն հավելվածի։
2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը աճուրդային կարգով օտարելու մասին» N90-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |