Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ կետով և  հիմք ընդունելով  քաղաքացի Ալեք Վազգենի Աբրահամյանի 2024 թվականի հուլիսի 4-ի  դիմումը,  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի  առաջարկությունը 
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
 1.  Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Ալեք Վազգենի Աբրահամյանին  սեփականության իրավունքով պատկանող 0,6036 հա   գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող  գործառնական նշանակության հողամասիц (սեփ․ վկայական  N30092020-04-0082, ծածկագիր 04-067-0332-0009) 0,06329 հա հողամասի  նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական  օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի:
2. Փոփոխված 0,06329 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: