Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, և հիմք ընդունելով սույն թվականի փետրվարի 18-ին Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում կայացած հանրային քննարկման դրական արձանագրությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն «ՄՖ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |