Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով «Մաքուր Ավազ» ՍՊԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Գյուղ Արևիկ-Եղեգնուտի խճուղի 4 հասցեում գտնվող Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 19,65754 հա 04-027-0119-0214 ծածկագրով, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի 20 (քսան) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել «Մաքուր ավազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հողամասի վարձակալության վճարի չափը սահմանել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |