Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Շավարշ Խաչատուրի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում Շավարշ Խաչատուրի Գևորգյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 040323TBLQEQ, կադ. ծածկագիր՝ 04-032-0002-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Բերքաշատ բնակավայր, 16-րդ փողոց, 15 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շավարշ Խաչատուրի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։