Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 ապրիլի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Սարգիս Ռազմիկի Սեդրակյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 9-րդ փողոց, 59 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,14400 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1994 թվականին կառուցված 141,7 ք/մ բնակելի տան, 1994 թվականին կառուցված 18,3 ք/մ անասնաշենքը, 1994 թվականին կառուցված 10,8 ք/մ խորդանոցի նկատմամբ Սարգիս Ռազմիկի Սեդրակյանի /ծնված 04․05․1961թ․/, Հասմիկ Զավենի Մամբրեյանի /ծնված 14․03․1964թ․/, Վեռա Սարգիսի Սեդրակյանի /ծնված 11․09․1986թ․/ և Արաքսյա Սարգիսի Սեդրակյանի /ծնված 27․05․1990թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սարգիս Ռազմիկի Սեդրակյանի /ծնված 04․05․1961թ․/, Հասմիկ Զավենի Մամբրեյանի /ծնված 14․03․1964թ․/, Վեռա Սարգիսի Սեդրակյանի /ծնված 11․09․1986թ․/ և Արաքսյա Սարգիսի Սեդրակյանի /ծնված 27․05․1990թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 9-րդ փողոց, 59 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,14400 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1994 թվականին կառուցված 141,7 ք/մ բնակելի տան, 1994 թվականին կառուցված 18,3 ք/մ անասնաշենքը, 1994 թվականին կառուցված 10,8 ք/մ խորդանոցի նկատմամբ նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0139-0003բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սարգիս Ռազմիկի Սեդրակյանին /ծնված 04․05․1961թ․/, Հասմիկ Զավենի Մամբրեյանին /ծնված 14․03․1964թ․/, Վեռա Սարգիսի Սեդրակյանին /ծնված 11․09․1986թ․/ և Արաքսյա Սարգիսի Սեդրակյանին /ծնված 27․05․1990թ․/։

4․ 1999 թվականին կառուցված 46,2 ք/մ կիսակառույցը համարել օրինական , որի համար սահմանված վճար չի գանձվում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Ռազմիկի Սեդրակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner