Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 ապրիլի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Բամբակաշատ բնակավայրի բնակիչ՝  Արտակ Օնիկի Սահակյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 14-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2524 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 115,00 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 7,70 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 23,40 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 3,10 ք/մ աստիճանի, 1976 թվականին կառուցված 82,50 ք/մ ծածկած մուտքի, 1976 թվականին կառուցված 24,00 ք/մ ավտոտնակի, 1976 թվականին կառուցված 12,80 ք/մ խորդանոցի, 1976 թվականին կառուցված 12,10 ք/մ մառանի, 1976 թվականին կառուցված 21,50 ք/մ թոնրատան, 1972 թվականին կառուցված 5,50 ք/մ սանհանգույցի, 1972 թվականին կառուցված 14,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ Արտակ Օնիկի Սահակյանի /ծնված 01․01․1964թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արտակ Օնիկի Սահակյանի /ծնված 01․01․1964թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 14-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2524 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 115,00 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 7,70 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 23,40 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 3,10 ք/մ աստիճանի, 1976 թվականին կառուցված 82,50 ք/մ ծածկած մուտքի, 1976 թվականին կառուցված 24,00 ք/մ ավտոտնակի, 1976 թվականին կառուցված 12,80 ք/մ խորդանոցի, 1976 թվականին կառուցված 12,10 ք/մ մառանի, 1976 թվականին կառուցված 21,50 ք/մ թոնրատան, 1972 թվականին կառուցված 5,50 ք/մ սանհանգույցի, 1972 թվականին կառուցված 14,30 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,0024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0068-0007բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արտակ Օնիկի Սահակյանին /ծնված 01․01․1964թ․/։

4․ 2003 թվականին կառուցված 6,80 ք/մ լողավազանը և 2003 թվականին կառուցված 9,60 ք/մ կիսակառույցը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Օնիկի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fd52065e-fe34-4ca8-a032-21f113584b87



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner