Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0944-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2023 թվականի N 0944-Ա

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱԼԻԿՈ ԳԵՎՈՐԳԻ ՍԱՀԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք  բնակավայրի բնակիչ  Շալիկո Գևորգի Սահակյանը  դիմել է Զարթոնք բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 11 հասցեում  գտնվող  իրենց պատկանող /ըստ հողամասի բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի տրված 21.06.1997 թ-ի համար 3 որոշմամբ/ 0.13 հա օրինական տնամերձ հողամասի նկատմամբ և հողամասի վրա գտնվող շենք-շինության նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ շինությունը կառուցվել է մինչև 2001թ-ի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ-ի մայիսի 18-ի N912-Ն որոշման կարգով սահմանված և սույն որոշման կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին որոշմամբ, և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեյում 2023EYW8FE հաշվառման ծածկագիրը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ քաղաքացի(ներ)  Շալիկո Գևորգի Սահակյանի /ծնվ. 18․02․1940թ /գույքային իրավունքները` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը փաստացի օգտագործվող 0.1219 հա օրինական տնամերձ հողամասի վրա կառուցված /1939 թ-ի 36,5 քմ /բնակելի տան/, 1970 թ-ի 32,9 քմ /բնակելի տան/, 1978թ-ի 22,6 քմ /բնակելի տան/, 1970 թ․-ի 10,6 քմ / կաթսայատան/, 1975թ․-ի 2,8 քմ /հավաբան/, 1990 թ․-ի 1,7քմ /ջրավազնի/   նկատմամբ, որոնք  բավարարում են « Հայաստանի Հանրապետության համայնքային վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը  չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները: Հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում: Կառույցները չեն հակասում  քաղաքաշինական  նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2․  Հողամասում առկա է ինքնակամ կառուցված  պարիսպ /կառուցված 2020 թ-ին/,  մակերեսը՝  4,4 քմ։ Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է՝  պարիսպ 4,4 x 0.1028 x 6000 = 2720 (երկու հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ։ 

1)Վճարման ենթակա գումարը կազմում է 2720 (երկու հազար յոթ հարյուր քսան) ՀՀ Դրամ

 2) Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած ։

3. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան մարզային ստորաբաժանումը գրանցել քաղաքացի(ներ) Շալիկո Գևորգի Սահակյանի /ծնվ. 18․02․1940թ / սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին 2-րդ կետերում նշված հողամասի, հողամասում առկա շինությունների նկատմամբ և տրամադրել  անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 40

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner