|     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  2009 թվականի հունվարի 23-ին  կնքված 15,2786 հա, 0,516 հա  և 3,0351 հա հողամասերի վարձակալության պայմանագրերը, և հիմք ընդունելով վարձակալ Գոռ Թովմասյանի իրավահաջորդ՝ Գայանե Հրանտի Դումանյանի լիազորված անձ՝ Սարգիս Վարդազարյանի դիմումը,  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը     ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  1. Տալ համաձայնություն  Գոռ Թովմասյանի իրավահաջորդ՝ Գայանե Հրանտի Դումանյանին՝ 2009 թվականի հունվարի 23-ին Գոռ Թովմասյանին  վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արգավանդ գյուղում  գտնվող ջրային նպատակային  նշանակության  15,2786 հա (ծածկագիր 04-018-0167-0003),  0,516  հա  (ծածկագիր 04-018-0167-0005) և 3,0351 հա (ծածկագիր 04-018-0167-0002) հողամասերը ենթավարձակալությամբ  տրամադրել «Սանդինգ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (տնօրեն՝ Սարգիս Վարդազարյան)՝   վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով: 2.Սահմանել, որ. 1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2009 թվականի հունվարի 23-ին կնքված ( գրանցված սեղանամատյան 330, 331 և 332)  պայմանագրերի ժամկետը գերազանցող ժամկետով: 2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին. 3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում՝ 15,2786 հա հողամասի համար՝ տարեկան 1 909 825 /մեկ միլիոն ինը հարյուր ինը հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ  դրամ, 0,516  հա հողամասի համար՝ տարեկան 645000 /վաթսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ  դրամ, 3,0351 հա հողամասի համար՝ տարեկան  379 387 /երեք հարյուր յոթանասունինը հազար երեք հարուր ութսուն յոթ/ ՀՀ  դրամ :  4) Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով: 3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |