Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Պետրոս Վազգենի Միքայելյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում Պետրոս Վազգենի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 27122022-04-0024 ծածկագիր 04-092-0073-0009/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,4 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |