Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով, որ համայնքում միակ գործող պատմահնագիտական արգելոց-թանգարանն է և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին՝ թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, խրախուսել՝ տրամադրելով 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտեր՝ համաձայն հավելվածի:
2. Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|