Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մանուկ Տելեմակի Համբարձումյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրում Մանուկ Տելեմակի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04015CU8AZDL կադ. ծածկագիր՝ 04-015-0007-0030/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Արազափ բնակավայր, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 13 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում՝ համապատասխան ձևակերպում ստանալու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: