Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Դեր-Նոն» ՍՊԸ-ի 2025 թվականի հուվարի 17-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Դեր-Նոն» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի Կենտրոնական փողոցի 136-1 հասցեում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Դեր-Նոն» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն համար 900335209202 աշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։