Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Վազգեն Համբարձումի Աբրահամյանին /ծնված 03․11․1944թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1440 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0002-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վազգեն Համբարձումի Աբրահամյանին/ծնված 03․11․1944թ․/, Նեգուշ Վոլոդյայի Գիրգորյանին/ ծնված 28․11․1951թ․ /, Ազնիվ Վազգենի Աբրահամյանին/ ծնված 21․10․1982թ․/, Լուսինե Վազգենի Աբրահամյանին/ծնված 01․01․1977թ․/, Անահիտ Վազգենի Աբրահամյանին/ծնված 12․03․1978թ․/ և Հայկ Վազգենի Աբրահամյանին/ծնված 01․01․1977թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վազգեն Համբարձումի Աբրահամյանի/ծնված 03․11․1944թ․/, Նեգուշ Վոլոդյայի Գիրգորյանի/ ծնված 28․11․1951թ․ /, Ազնիվ Վազգենի Աբրահամյանի/ ծնված 21․10․1982թ․/, Լուսինե Վազգենի Աբրահամյանի/ծնված 01․01․1977թ․/, Անահիտ Վազգենի Աբրահամյանի/ծնված 12․03․1978թ․/ և Հայկ Վազգենի Աբրահամյանի/ծնված 01․01․1977թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վազգեն Համբարձումի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։