Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Ալբերտի Քյարամյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում Սամվել Ալբերտի Քյարամյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04312WGPLJVU, կադ. ծածկագիր՝ 04-095-0008-0021/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Փշատավան բնակավայր, 48-րդ փողոց, 20 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Ալբերտի Քյարամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: