| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 314-Ա որոշմամբ  և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը․  ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 15032023-04-0029) Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 25 շենք 206 հասցեի  39,2քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Ռիտա Համայակի Արզումանյանին և Գայանե Անդրանիկի Արզումանյանին՝ հավասար բաժնային իրավունքով :  2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |