Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 685, 686, 687, 688, 689 հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող /սեփ վկայական N 27052016-04-0010/ Մեծամոր համայնքի 2-րդ թաղամասի 2/32 հասցեում գտնվող «Թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի խմբասենյակներից ընդհանուր 150 քմ մակերեսով սենյակները անհատույց օգտագորման իրավունքով 1 տարի ժամկետով տրամադրել «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությանը՝ աշխատանքային գործունեություն ծավալելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |