Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 239
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 239


Զեկ. ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Համայնքի վարչական եկամուտների մասով պակասեցնել 130000.0 հազար ՀՀ դրամ՝

    Գույքահարկ փոխադրամիջոցներից (1121) պակասեցնել ՝ 10000.0 հազար ՀՀ դրամ,

    Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկից (1113պակասեցնել՝ 50000.0 հազար ՀՀ դրամ

     Համայնքի վարչ․ տարածքում ինքն․ կառ․ շենքերի և շինութ․ օրինականացման համար(1352) վճարներից պակասեցնել՝ 70000․0 հազար ՀՀ դրամ։

2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումից ֆոնդային բյուջե պակասեցնել 50000.0 հազար ՀՀ դրամ:

3) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 50000.0 հազար ՀՀ դրամ:

4) Ծախսային մասով  պակասեցնել 130000.0 հազար ՀՀ դրամ՝ 

01-01-01 (օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի 

4112 (պարգևատրում) հոդվածից պակասեցնել 35000.0 հազար ՀՀ դրամ

09-01-01 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 50000.0 ՀՀ դրամ

10-07-01 (Սոցիալական պաշտպանություն) նախահաշվի 

4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 45000.0 հազար ՀՀ դրամ

2․ Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.72 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner