Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող շենք, շինությունների աշխատանքային սենյակները տրամադրել վարձակալությամբ՝ սահմանելով վարձավճարի չափ ամսական 10000 (տասը հազար) ՀՀ դրամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։