2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԵԳՆՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱԿԱԴԵՄԻԱՅԻ», «ՎԱՐԴԱՆԻ», ԱՐՏԱՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱԽԹԱՄԱՐ», ՎԱՐԴԱՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԳՅՈՒՂԻ ՍԿԶԲԻ», ԱՐԱԶԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԶԱՍՏԱՎԻ» ԱՐԵՎԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՀՈՎԻԿԻ», ՄՐԳԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՃԼԼԻԿՆԵՐ 2-ՐԴ», ՄԱՐԳԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «3-ՐԴ ՓՈՂՈՑԻ», ԱՐՄԱՎԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԳԱԳԻԿԻ ՏԱՆ ՄՈՏ», ՏԱՐՈՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՏՐՈՒԲԻ», ԱՐԳԱՎԱՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՎԱԼՈԴԻ», ԲԱՄԲԱԿԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԲԱՇՆԻԱՅԻ», ՓՇԱՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՄԱՐԻ ԳՈՄԻ», ՋՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՍԱՐԻ ՏԱԿԻ», ԱԿՆԱԼԻՃ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԿՐԱԿԱԿԵՏԻ», ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՂԱՉԱՂԻ»,
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՍՏՅՈՊԻ ՀՈՂԻ ՏԱԿԻ», ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԿՈԿՈԼԻ» ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ․ | Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի «Ակադեմիայի», «Վարդանի», Արտաշար բնակավայրի «Ախթամար», Վարդանաշեն բնակավայրի «Գյուղի սկզբի», Արազափ բնակավայրի «Զաստավի» Արևիկ բնակավայրի «Հովիկի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ 2-րդ», Մարգարա բնակավայրի «3-րդ փողոցի», Արմավիր բնակավայրի «Գագիկի տան մոտ», Տարոնիկ բնակավայրի «Տրուբի», Արգավանդ բնակավայրի «Վալոդի», Բամբակաշատ բնակավայրի «Բաշնիայի», Փշատավան բնակավայրի «Ամարի գոմի», Ջրաշեն բնակավայրի «Սարի տակի», Ակնալիճ բնակավայրի «Կրակակետի», Երասխահուն բնակավայրի «Ղաչաղի», Նոր Արմավիր բնակավայրի «Ստյոպի հողի տակի», Այգեշատ բնակավայրի «Կոկոլի» խորքային հորերի վերականգնման» սուբվենցիայի ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
| | Կից փաստաթղթեր՝ |
|
(42.05 Մբ)
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |