Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175- Ն որոշումը, ինչպես նաև «Նվեր Բալայան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 14-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Նվեր Բալայան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 2 շենքի հարակից տարածք հասցեում (մինչև 26 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2.«Նվեր Բալայան» անհատ ձեռնարկատերը 2025 թվականի ընթացքում պարտավոր է ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար)ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։