Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ  կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության 
կառավարության 2000 թվականի  հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու  մասին» թիվ 656 որոշմամբ  և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, 
 
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1. Տալ համաձայնություն 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Մեծամոր  համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվություն)`  համաձայն հավելվածի: 
2. Մեծամորի Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Հովհաննիսյանին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: