Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության 2024 թվականի մայիսի 21-ի N 5/01․8/5841 գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով հաշվարկված ՝ 2025թ․ համար բնապահպանական հարկից մասհանված 10 079 010 ՀՀ դրամ ներդնել Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու բարեկարգման, ճեմուղիների կառուցման և կահավորման համար/կադաստրային ծածկագիր 04-003-0052-0003/, որտեղ նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները
1․1 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու քանդման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ / 40000 քառ․մ /,
1․2 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու ոռոգման ցանցի կառուցում / 482 գծմ /,
1․3 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգին ապահովել լուսավորություն էլեկտրասյուներով և արևային մարտկոցներով / 13 հատ /,
1․4 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգում կառուցել չորսվակներով /բրուսչատկայով/ ճեմուղիներ / 417 քառ․մ /,
1․5 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու համար տեղադրել այգուն համահունչ մետաղյա նստարաններ / 7 հատ /,
1․6 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու համար ձեռքբերել և տեղադրել մետաղական աղբարկղեր / 7 հատ /,
1․7 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգում առկա բաց տարածքների ծառատնկում և կատաչապատում / 30 հատ, 4200 թուփ և ծաղիկ /,
1․8 Կազմել նախագծանախահաշվային փաստաթղթերը,
2․ Հաստատել 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջարկությունները և ֆինանսավորման համամասնությունները
3․ Առաջարկել շրջակա միջավայրի նախարարությանը ՝ հիմք ընդունել սույն ծրագիրը
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։