Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Աշիկ Դարբինյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ա/Ձ Աշիկ Դարբինյանին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի 1-ին փողոցի 8/1 հասցեում (մինչև 25 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ Ա/Ձ Աշիկ Դարբինյանը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335238078 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ և 900335007804 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։