Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, Մեծամոր համայնքի ավագանու 2022թ․ փետրվարի 2-ի N7 որոշման 11-րդ և 15-րդ և 11-րդ որոշման 35-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի փ․ 4, տուն 17 հասցեի բնակիչ Լալա Վարազդատի Նշանյանին հատկացնել դրամական աջակցություն 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ամուսնու՝ Հովհաննես Թելմանի Ավետիսյանի առողջական խնդրի լուծմանը հրատապ աջակցություն ցուցաբերելու համար։
2.Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ Նոնա Հակոբյանին, կատարել համապատասխան ձևակերպում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։