Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն, ուսումնասիրելով ՀՀԱՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-24/107 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից 2024 թվականի նոյեմբերի 26-ի զեկուցագրով «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին (այսուհետ նաև՝ Մասնակից) գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը, պարզեցի հետևյալը.
1․ Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված փաստերը և պահանջը․
1․Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը Պատվիրատուի ղեկավարին ուղղված 2024 թվականի նոյեմբերի 26-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը․
Մեծամորի համայնքապետարանի և «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի միջև 2024 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված N ՀՀԱՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-24/107 ծածկագրով պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) շրջանակներում «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 22-ի ստացվել է գրություն, համաձայն, որի ընկերությունը ի վիճակի չէ իրականացնել Պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ ֆինանսական խնդիրների պատճառով և խնդրում է լուծարել Պայմանագիրը։
Մեծամոր համայնքապետարանի կողմից 2024 թվականին հոկտեմբերի 31-ին Պայմանագիրը միակողմանիորեն լուծվել է և այդ մասին պատշաճ կերպով 2024 թվականին հոկտեմբերի 31-ին ծանուցվել է «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին ՝ առաջարկելով Պայմանագրի շրջանակում ներկայացված տուժանքների մասին համաձայնագրերի համաձայն կատարել վճարումներ, մասնավորապես՝ ապահովել որակավորման ապահովման մասով 178,979․00 (մեկ հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամի չափով և պայմանագրի կատարման ապահովման մասով ՝ 119,319․00(մեկ հարյուր տասնինը հազար երեք հարյուր տասնինը) ՀՀ դրամի չափով գումարների վճարումը ՝ Մեծամորի համայնքապետարանի հաշվեհամարին ։ Սակայն 2024 թվականի նոյեմբերի 14-ին «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայատանյան մասնաճյուղին սպասարկող «Արդշինբանկ» ՓԲԸ-կողմից Մեծամորի համայնքապետարանին հասցեագրված գրությամբ տեղեկացվել է,որ «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի «Արդշինբանկ ՓԲԸ-ում սպասարկվող հաշվին առկա միջոցները բավարար չեն ապահովելու ներկայացված վճարման պահանջագրերի կատարումը։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, պատասխանատու ստորաբաժանման կողմից առաջարկվել է «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցիների ցուցակում ներառելու նպատակով կայացնել պատճառաբանված որոշում և հիշյալ որոշումը գրավոր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն։
2․ Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
Ընթացակարգի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
1․ Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար 2024 թվականի օգոստոսի 22-ին հայտարարված ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի մշակույթի տան շենքի գազաֆիկացման համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման ՀՀԱՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-24/107 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) շրջանակներում որպես ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղը։
2․ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին «Կապիտալ գրուպ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի կողմից Մեծամորի համայնքապետարան ներկայացվել է գրություն, համաձայն որի ընկերությունը ի վիճակի չի իրականացնել պայմանագրով սահմանված պարտավորությունները՝ ֆինանսական խնդիրների պատճառով և խնդրում է լուծարել Պայմանագիրը։
3․ Մեծամորի համայնքապետարանի կողմից 2024 թվականին հոկտեմբերի 31-ին Պայմանագիրը միակողմանիորեն լուծվել է և այդ մասին պատշաճ կերպով 2024 թվականի հոկտեմբերի 31-ին ծանուցվել է «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին՝ առաջարկելով Պայմանագրի շրջանակում ներկայացված տուժանքների մասին համաձայնագրերի համաձայն կատարել վճարումներ, մասնավորապես՝ ապահովել որակավորման ապահովման մասով 178,979․00(մեկ հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամի չափով և պայմանագրի կատարման ապահովման մասով՝ 119,319․00 ( մեկ հարյուր տասնինը հազար երեք հարյուր տասնինը) ՀՀ դրամի չափով գումարի վճարումը Մեծամորի համայնքապետարանի հաշվեհամարին։
4․ 2024 թվականի Նոյմեբերի 14-ին «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին սպասարկող «Արդշինբանկ» ՓԲԸ-Ի կողմից Մեծամորի համայնքապետարան գրություն է ստացվել, առ այն, որ «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում սպասարկվող հաշվին առկա միջոցները բավարար չեն ապահովելու ներկայացված վճարման պահանջագրերի կատարումը։
5․ Որոշում է կայացվել «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կիրառելու նպատակով «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Մեծամորի համայնքի ղեկավարին։
3․ Պատվիրատուի ղեկավարի հիմնավորումները և եզրահանգումը․
Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վ․ Խաչատրյանս ( այսուհետ նաև՝ Պատվիրատուի ղեկավար), ուսումնասիրելով Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված զեկուցագիրը և կից փաստաթղթերը, հայտնում ենք հետևյալը․
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե ՝
ա․ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի,պայմանագրի և (կամ ) որակավորման ապահովման գումարը։
բ․ որպես ընտրված մասնակից հրաժարվել է կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից : Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցները ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը։ Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա։ Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում։ Որոշումը կայացվելու հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին։ Լիազորված մարմինը մասնակցին նեռարում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում՝ տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել։ Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով։
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը։ Եթե ապահովումը ներկայացված է բանկային երաշխիքի ձևով , ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր։ Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինիս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը։ Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կքնելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից։
Այսպիսով ՝
Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար 2024 թվականի օգոստոսի 22-ին հայտարարված ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի մշակույթի տան շենքի գազաֆիկացման համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման ՀՀԱՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-24-107 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացվել է մասնակցության հայտ։
«Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղը ճանաչվել է, որպես ընտրված (հաղթող) մասնակից։
Մեծամորի համայնքապետարանի և «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի միջև 2024 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված N ՀՀԱՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-24/107 ծածկագրով պայմանագիրը։
2024 թվականի հոկտեմբերի 22-ին «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի կողմից Մեծամորի համայնքապետարան ներկայացվել է գրություն, համաձայն որի ընկերությունը ի վիճակի չի իրականացնել պայմանագրով սահմանված պարտավորությունները՝ ֆինանսական խնդիրների պատճառով և խնդրում է լուծարել պայմանագիրը։
Մեծամոր համայնքապետարանի կողմից 2024 թվականին հոկտեմբերի 31-ին ծանուցվել է «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին՝ առաջարկելով Պայմանագրի շրջանակում ներկայացված տուժանքների մասին համաձայնագրերի համաձայն կատարել վճարումներ, մասնավորապես ապահովել որակավորման ապահովման մասով 178,979․00 (մեկ հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամի չափով և պայմանագրի կատարման ապահովման մասով՝ 119,319․00 (մեկ հարյուր տասնինը հազար երեք հարյուր տասնինը) ՀՀ դրամի չափով գումարի վճարումը՝ Մեծամորի համայնքապետարանի հաշվեհամարին։ 14 Նոյմեբերի 2024 թվականին «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին սպասարկող «Արդշինբանկ» ՓԲԸ-Ի կողմից Մեծամորի համայնքապետարան գրություն է ստացվել, առ այն, որ «Կապիտալ գրուպ»ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում սպասարկվող հաշվին առկա միջոցները բավարար չեն ապահովելու ներկայացված վճարման պահանջագրերի կատարումը։
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից նախաձեռնվել է ընթացակարգ և վերոնշյալից ելնելով ձեռնարկվել են միջոցներ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ։
ՈՒսումնասիրելով հիմքերը, դրանք համադրելով առկա ապացույցների հետ ՝ արձանագրում եմ, որ «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-Ի Հայաստանյան մասնաճյուղը թույլ է տվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի խախտում, քանի որ խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը,որը հանգեցրել է գնման գործնթացի ՝ վերոնշյալ չափաբաժինների մասով՝ տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցման և Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի խախտում , քանի որ որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից։ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցին նեռարում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա։
Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից՝ երկու տարի ժամանակ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հիմքերը՝ «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-Ի Հայաստանյան մասնաճյուղին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու համար, գնահատել բավարար։ 2․ «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-Ի Հայաստանյան մասնաճյուղի ներքոնշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղարկել լիազորված մարմնին՝ ՀՀ Ֆինանսների նախարարությանը, «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվան հաջորդող օրը: