Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ  կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2000 թվականի  հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու  մասին» թիվ 656 որոշմամբ  և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,    
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  
1. Տալ համաձայնություն 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Մեծամոր  համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվություն)`  համաձայն հավելվածի:  
2. Մեծամորի Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Հովհաննիսյանին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 
   |