Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Հովհաննես Հակոբյանի 2022 թվականի նոյեմբերի 7-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Հովհաննես Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 1,1534 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 01042022-04-0020, ծածկագիր 04-039-0136-0004/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2 . Փոփոխված 1,1534 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: