Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2844-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 2844-Ա

ՄԵԼՍԻԿ ՊԱՐԳԵՎԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 57-րդ հոդվածի   2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մելսիկ Պարգևի Աբրահամյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Փշատավան բնակավայրի, 20-րդ փողոց, 13-րդ  հասցեում գտնվող Մելսիկ Պարգևի Աբրահամյանին  /ծնված 21․09․1969թ․/ սեփականության  իրավունքով պատկանող /04-095-0072-0011/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված 61,8 քմ արտաքին  մակերեսով բնակելի տունը, 2017 թվականին ինքնակամ կառուցված 86,6 քմ արտաքին  մակերեսով օժանդակ շինությունը, 2012 թվականին ինքնակամ կառուցված 4,1 քմ արտաքին  մակերեսով զուգարանը, 2020  թվականին ինքնակամ կառուցված 14,9 քմ արտաքին  մակերեսով ծածկը, 2012 թվականին ինքնակամ կառուցված 10,5 քմ   մակերեսով ծածկը, 2017 թվականին ինքնակամ կառուցված 5,7 քմ մակերեսով պարիսպները   համաձայն «Ջեմա Վարդանյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023CFWDFK։

2. Բնակելի տուն  ՝ 61,8 x 0,1028 x 10000 = 63540 / վաթսուներեք հազար հինգ հարյուր քառասուն / ՀՀ դրամ

Օժանդակ շինություն՝ 86,6 x 0,1028 x 10000 = 53420 / հիսուներեք հազար չորս հարյուր քսան / ՀՀ դրամ

Զուգարան՝ 4,1 x 0,1028 x 6000 = 2530 / երկու հազար հինգ հարյուր երեսուն / ՀՀ դրամ

Ծածկ՝ 14,9 x 0,1028 x 6000 = 9200 / իննը հազար երկու հարյուր / ՀՀ դրամ

Ծածկ՝ 10,5 x 0,1028 x 6000 = 6480 / վեց հազար չորս հարյուր ութսուն / ՀՀ դրամ

Պարիսպները՝ 5,7 x 0,1028 x 6000 = 3520 / երեք հազար հինգ հարյուր քսան / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 138690 / մեկ հարյուր երեսունութ հազար վեց հարյուր իննսուն / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ 2023 թվականին ինքնակամ կառուցված 25,5 քմ մակերսով ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինությունգտււգ։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մելսիկ Պարգևի Աբրահամյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner