Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,23հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0559հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի բնակիչ Ավագ Արմենակի Ավագյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,23հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,046հա (կադաստրային ծածկագիր՝ 04-040-0063-0003) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0099 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 23600 /քսաերեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Ավագ Արմենակի Ավագյանին /ծնված 23․06․1960թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ավագ Արմենակի Ավագյանին /ծնված 23․06․1960թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավագ Արմենակի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: