Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 38550․0 հազար ՀՀ դրամով։
2) Վարչական բյուջեից 38550.0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե։
3) Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից պակասեցնել 28000․0 հազար ՀՀ դրամ,
4115 (Այլ վարձատրություններ) հոդվածից պակասեցնել 550․0 հազար ՀՀ դրամ,
4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածից պակասեցնել 4000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 6000.0 հազար ՀՀ դրամ։
2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ:
3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ։
4) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1050․0 հազար ՀՀ դրամ։
5) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 14000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 2500․0 հազար ՀՀ դրամ։
6) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ:
6) 08-2-4 (Այլ մշակութային կազմակերպություններ) նախահաշվի
4237 (Ներկայացուցչական ծախսեր) հոդվածից պակասեցնել 2000․0 հազար ՀՀ դրամ,
4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 3000․0 հազար ՀՀ դրամ։
7) 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 5000․0 հազար ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |