Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1162-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2025 թվականի N 1162-Ա

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն, ուսումնասիրելով ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/16 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից 2025 թվականի մայիսի 5-ի և 2025 թվականի մայիսի 20-ի զեկուցագրերով ներկայացված «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին (այսուհետ նաև՝ Մասնակից) գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը, պարզեցի հետևյալը.

1. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ներկայացրած փաստերը և պահանջը.

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից Պատվիրատուի ղեկավարին ուղղված 2025 թվականի մայիսի 5-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը. 

Մեծամորի համայնքապետարանի (այսուհետ նաև՝ Պատվիրատու) կարիքների համար 2025 թվականի փետրվարի 17-ին հայտարարված ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մանկապարտեզների համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման Ընթացակարգի շրջանակներում 3-րդ չափաբաժնի մասով ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 08430756, գործունեության հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․Աստղաձոր 24 փ․ տ․ 1, հեռ․՝ 094-17-03-92, էլեկտրոնային հասցե՝ vst-sky.llc@mail.ru), որի հետ Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն 2025 թվականի ապրիլի 3-ին կնքվել է ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/16-3 ծածկագրով ապրանքների ձեռքբերման  պետական գնման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի շրջանակներում հետագայում հատկացվել են ֆինանսական միջոցներ և 2025 թվականի ապրիլի 8-ին  ծանուցվել է համապատասխան համաձայնագրեր, առաջարկելով 15 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել այն երկու օրինակից և ներկայացնել Պատվիրատուին, միաժամանակ, տեղեկացնելով, որ նշված ժամկետում համաձայնագիրը չստորագրելու և չներկայացնելու դեպքում պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանիորեն կլուծվի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» (այսուհետ՝ Կարգ) 33-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված պահանջների: Սակայն սահմանված ժամկետում՝ մասնավորապես 2025 թվականի ապրիլի 30-ը  ներառյալ չի ներկայացվել մասնակցի կողմից հաստատված համաձայնագրերի տարբերակները:

Հաշվի առնելով վերոգրյալը ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն թույլ է տվել պայմանագրային պարտավորությունների խախտում որոշում է կայացվել միակողմանիորեն ամբողջությամբ լուծել Պայմանագիրը՝ 2025 թվականի մայիսի 6-ից, միաժամանակ առաջարկելով Մասնակցի կողմից ներկայացված որակավորման և պայմանագրի կատարման ապահովումները՝ միակողմանի հաստատված հայտարարությունների տուժանքների տեսքով գանձել, համապատասխանաբար՝ 6․000․00 (վեց հազար) ՀՀ դրամի չափով և 9․000․00 (ինը հազար) ՀՀ դրամի չափով: 

Նշյալի մասին՝ 2025 թվականի մայիսի 6-ին գրությամբ տեղեկացվել է նաև Մասնակցին սպասարկող բանկային կազմակերպությանը, ինչպես նաև Մասնակցին, առաջարկելով սահմանված կարգով ապահովել նշյալ գումարների փոխանցումը Մեծամորի համայնքապետարանի հաշվեհամարին, միաժամանակ, տեղեկացնելով, որ վերոնշյալ գանձումների անհնարինության դեպքում Մեծամորի համայնքապետարանը վերոգրյալի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու է լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները կիրառելու նպատակով: 

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը Պատվիրատուի ղեկավարին ուղղված 2025 թվականի մայիսի 20-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը. 

Մասնակցի, ինչպեսնաևՄասնակցին սպասարկող բանկային կազմակերպության կողմից սահմանված ժամկետում չի ապահովվել վերոնշյալ պահանջիկատարում, մասնավորապես՝ Մեծամորիհամայնքապետարանի 900335239373 հաշվեհամարինչեն փոխանցվել որակավորման ապահովման մասով՝  6,000.00  (վեց հազար) ՀՀ դրամը և պայմանագրի կատարման ապահովման մասով՝  9,000.00 (ինը հազար) ՀՀ դրամը:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք  «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով կայացնել պատճառաբանված որոշում և հիմք ընդունելով Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ հիշյալ որոշումը գրավոր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն:

2․Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Ընթացակարգի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1.Ընթացակարգի շրջանակներում 3-րդ չափաբաժնի մասով ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն, որի հետ 2025թ-ի ապրիլի 3-ին կնքվել է Պայմանագիր, որի շրջանակներում հետագայում հատկացվել են ֆինանսական միջոցներ և 2025թ-ի ապրիլի 8-ին ծանուցվել է համապատասխան համաձայնագիր, առաջարկելով 15 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել այն երկու օրինակից և ներկայացնել Պատվիրատուին, միաժամանակ, տեղեկացնելով, որ նշված ժամկետում համաձայնագիրը չստորագրելու և չներկայացնելու դեպքում պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանիորեն կլուծվի՝ համաձայն Կարգի 33-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված պահանջների, սակայն սահմանված ժամկետում ՝ մասնավորապես 2025թ-ի ապրիլի 30-ը ներառյալ չի ներկայացվել մասնակցի կողմից հաստատված համաձայնագրերի տարբերակները:

Պայմանագիրը՝ 2025թ-ի մայիսի 6-ից Պատվիրատուի կողմից միակողմանի ամբողջապես լուծվել է, միաժամանակ առաջարկելով մասնակցին ապահովելու Պայմանագրի շրջաանակներում մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարությունների՝ տուժանքների տեսքով ներկայացված որակավորման և պայմանագրի կատարման ապահովումները, համապատասխանաբար՝ որակավորման ապահովման մասով՝  6,000.00  (վեց հազար) ՀՀ դրամի չափով և պայմանագրի կատարման ապահովման մասով՝  9,000.00 (ինը հազար) ՀՀ դրամի չափով՝ Մեծամորի համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցումը, միաժամանակ տեղեկացնելով, որ նշյալ գանձումների անհնարինության դեպքում Մեծամորի համայնքապետարանը Պայմանագիրը լուծելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու է լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները կիրառելու նպատակով:

 

2.       Մասնակցի, ինչպես նաև Մասնակցին սպասարկող բանկային կազմակերպության կողմից սահմանված ժամկետում չի ապահովվել վերոնշյալ պահանջի կատարումը, մասնավորապես՝ Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին չեն փոխանցվել որակավորման ապահովման մասով՝  6,000.00  (վեց հազար) ՀՀ դրամը և պայմանագրի կատարման ապահովման մասով՝ 9,000.00 (ինը հազար) ՀՀ դրամը:

 

3.       Պատասխանատու ստորաբաժանման կողմից առաջարկվելէ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով կայացնել պատճառաբանված որոշում և հիմք ընդունելով Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները ՝ հիշյալ որոշումը գրավոր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն: 

3.  Պատվիրատուի ղեկավարի  հիմնավորումները  և  եզրահանգումը.

Մեծամոր  համայնքի  ղեկավար  Վ. Խաչատրյանս  (այսուհետ՝ Պատվիրատուի ղեկավար),  ուսումնասիրելով  Պատասխանատու  ստորաբաժանման  ղեկավարի  կողմից  ներկայացված  զեկուցագրերը,  հայտնում  եմ  հետևյալը.

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,

բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը:

Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից:

 

Այսպիսով՝

·         Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված Ընթացակարգի շրջանակներում «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն3-րդ չափաբաժնի մասով հայտարարվել է հաղթող /ընտրված/ մասնակից, որի հետ03.04.2025թ-ինկնքվել է Պայմանագիր:

·         Պայմանագրի շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցների չափով 08.04.2025թ-ին ծանուցվել է համապատասխան համաձայնագիր, առաջարկելով 15 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել այն երկու օրինակից և ներկայացնել Պատվիրատուին, միաժամանակ, տեղեկացնելով, որ նշված ժամկետում համաձայնագիրը չստորագրելու և չներկայացնելու դեպքում պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանիորեն կլուծվի՝ համաձայն Կարգի 33-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված պահանջների, սակայն սահմանված ժամկետում ՝ մասնավորապես30.04.2025թ-ը ներառյալ չի ներկայացվել մասնակցի կողմից հաստատված համաձայնագրերի տարբերակները:

Պայմանագիրը՝ 06.05.2025թ-ից Պատվիրատուի կողմից միակողմանի ամբողջապես լուծվել է, միաժամանակ առաջարկելով մասնակցին ապահովելու Պայմանագրի շրջաանակներում մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարությունների՝ տուժանքների տեսքով ներկայացված որակավորման և պայմանագրի կատարման ապահովումները, համապատասխանաբար՝ որակավորման ապահովման մասով՝  6,000.00  (վեցհազար) ՀՀ դրամի չափով և պայմանագրի կատարման ապահովման մասով՝  9,000.00 (ինըհազար) ՀՀ դրամի չափով՝ Մեծամորի համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցումը, միաժամանակ տեղեկացնելով, որ նշյալ գանձումների անհնարինության դեպքում Մեծամորի համայնքապետարանը Պայմանագիրը լուծելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու է լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները կիրառելու նպատակով:

Մասնակցի, ինչպես նաև Մասնակցին սպասարկող բանկային կազմակերպության կողմից սահմանված ժամկետում չի ապահովվել վերոնշյալ պահանջի կատարումը, մասնավորապես՝ Մեծամորի համայնքապետարանի 900335239373 հաշվեհամարին չեն փոխանցվել որակավորման ապահովման մասով՝  6,000.00  (վեց հազար) ՀՀ դրամը և պայմանագրի կատարման ապահովման մասով՝ 9,000.00 (ինը հազար) ՀՀ դրամը:

Ուսումնասիրելով հիմքերը, դրանք համադրելով առկա ապացույցների հետ՝արձանագրում եմ, որ«ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն թույլ է տվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի խախտում, քանի որ որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.       Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմիցներկայացրած հիմքերը՝«ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների  գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելուհամար, գնահատել բավարար։

2.        «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի ներքոնշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղարկել լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը,«ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով.

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.18 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner