Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամոր համայնքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամոր համայնքի ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 104698 (մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |