Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 15-ի N 150-Ա որոշումը, և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,43013 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Տանձուտ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության 0,43013 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-092-0073-0035/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Վլադիմիր Կամոյի Հակոբյանին, 1350 000 /մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. Վլադիմիր Կամոյի Հակոբյանի կողմից վճարված 675000 /վեց հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Վլադիմիր Կամոյի Հակոբյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: