Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 3-րդ, 33-րդ, 34.2-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 12-ի N 2387-Ն որոշումներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 

1.  Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Սուրեն Էդվարդի Ղումաշյանի  /ծնված 01․01․1981թ․/  կողմից համայնքային սեփականության Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի, Կոմունալ գոտի տեղամաս 25/7 հասցեում գտնվող 328,9քմ  բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողամասի վրա  ինքնակամ կառուցած հանդիսությունների սրահի արտաքին մակերեսով՝ 173,6 քմ և  ինքնակամ կառուցած 6,2 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական և համարել որպես Մեծամոր համանքի սեփականություն:

2. 328,9 քմ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բնակավայրերի խառը կառուցապատման հողամաս և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

3. Կադաստրի կոմիտում հաշվառված 2023VPYTXQ ծածկագրով կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:

4. Ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Ինքնակամ կառուցած շինության ուղղակի վաճառքի իրավունքի նախապատվությունը տալ Սուրեն Էդվարդի Ղումաշյանին:

6. Նշված որոշմանը կցել հողամասի հատակագիծը՝ ինքնակամ կառույցի կառուցապատման մակերեսի չափով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝092455c1-e211-4f3b-8081-72f1f153ed15



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner