Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի «Մեծամորի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N044 որոշման մեջ կատարել փոփոխություն։
2․ Որոշման N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի («Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «դաստիարակ» հաստիքի հաստիքային միավորը սահմանել 6․72, իսկ «դաստիարակի օգնական» հաստիքի հաստիքային միավորը՝ 6)։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|