Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրք»-ի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- 2024 թվականի սուբվենցիոն ծրագերի շրջանակում կառուցված՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 2-րդ, 9-րդ փողոցների և 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1424 գծմ երկարությամբ ջրագիծը՝ 27 420 000 (քսանյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ կառուցման արժեքով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|